Խողովակներ

 

Շեն Տանիք ՍՊԸ-ն համագործակցելով FIRAT ընկերության հետ առաջարկում է տարբեր տրամաչափերի կոյուղու և ջրի խողովակներ:

Կոյուղու խողովակներ

FIRAT PLASTIK-ը արտադրում է PVC-ի տարբեր տրամաչափերի կոյուղու խողովակներ մինչև 400 մմ
և 150 - 6000 մմ` չհաշված կցորդիչների երկարությունը և համապատասխանում են  DIN19531 և ISO 3633,  ՈՒկրՍԵՊՐՈ (Ուկրաինա), ԳՈՍՏ (Ռուսաստան) ստանդարտներին:

PVC-ի կոյուղային խողովակների կարևորագույն առանձնահատկություններից մեկը այն է, որ նրանք կայուն են օրգանական և անօրգանական թթուների ու ալկալիների նկատմամբ, ինչպես նաև պահպանում են իրենց ֆիզիկական հատկությունները մինչև 60C-ը: PVC-ի կոյուղային խողովակները օգտագործվում են նաև էլեկտրահաղորդման ստորգետնյա գծերի պաշտպանության համար:

Ի շնորհիվ PVC-ի հատկության և բաղադրության խողովակները դյուրավառ չեն և բոցավառվում են միայն ներքին կրակի առկայության դեպքում:

 

Ջրի խողովակներ

 

FIRAT ընկերության խողովակները և կցամասերը արտադրվում են PP-R հումքային նյութից և համապատասխանում են TS 9937, TSEN ISO 165874, DIN 8077, DIN 8078, DVGW W544 ստանդարտներին:

Խողովակների այնպիսի հատկությունները, ինչպիսիք են` թեթևությունը և մակերեսի հարթությունը, հակակորոզիան և հիգիենան ապահովում են անվիճելի առավելությունը մետաղական խողովակների համեմատ և ներկայումս համարվում են շինության ներսում տաք և սառը ջրի խողովակաշարերի անցկացման օպտիմալ տարբերակը: PPRC համակարգի խողովակներն ու կցամասերը պատրաստվում են PP-R (Polipropilen Random Copolimer) հումքային նյութից:




PP-R -ի ամենակարևոր հատկությունը համարվում է ջերմաստիճանի և քիմիական նյութերի բարձր դիմադրողականությունը, ինչի շնորհիվ PP-R հումքային նյութից պատրաստված խողովակները և կցամասերը լայնորեն օգտագործվում են տաք և սառը ջրերի խողովակաշարերի անցկացման համար:

 

Կցամասեր

 

 

 

Որակի հավաստագրեր