Արտադրություն

 

Ալյումինի արտադրամաս

Շեն  Տանիք ՍՊԸ ալյումինի արտադրամասը առաջարկում է ջերմակամրջակով և առանց ջերմակամրջակի ալյումինե պրոֆիլներով տարատեսակ դռներ և պատուհաններ, որոնք համապատասխանում են ձայնա և ջերմա մեկուսացման բարձր պահանջներին: Այստեղ պատրաստվում են նաև ալյումինե ավտոմատ դռներ, ալյումինե վիտրաժներ և պաշտպանիչ շերտավարագույրներ:

Օգտագործվումէ հունական Alumil-Milonas, եվրոպական Saray և Florenco ֆիրմաների պրոֆիլները:

Մետաղապլաստե արտադրամաս

Շեն Տանիք ՍՊԸ-ի մետաղապլաստե արտադրամասը առաջարկում է մետաղապլաստե դռներ և պատուհաններ (սպիտակ և լամինացված) պատրաստված եվրոպական Winhouse ֆիրմայի 3. 4  և 5 խցիկանի պրոֆիլներով:

Այս պրոֆիլները կիրառելով բարձր ջերմաստիճանի և խոնավության պայմաններում` չեն դեֆորմացվում: Նրանք ցուցաբերում են ջերմա և ձայնա մեկուսացման լավ արդյունքներ, ջուր չեն ներծծում, դիմանում են եղանակի հանկարծակի փոփոխություններին:



Կազմակերպությունը հնարավորություն ունի պատրաստելու ինչպես ստանդարտ ձևի, այնպես էլ կամարաձև, եռանկյուն, բազմանկյուն և բազմանիստ պատուհաններ: Արտադրությունը իրականացվում է բարձրակարգ հաստոցներով և օգտագործվում են որակյալ աքսեսուարներ:




Կահույքի արտադրամաս

Շեն Տանիք ՍՊԸ առաջարկում է ժամանակակից յուրօրինակ դիզայնի խոհանոցային, ննջասենյակի, մանկական սենյակի, գրասենյակային կահույք, որի արտադրությունը հենց նախագծման, նյութի գույնի, տեսակի, օժանդակ նյութերի ընտրության պահից կատարվում է պատվիրատուի ցանկությամբ` դրանով իսկ ընդգծելով անհատական մոտեցումը յուրաքանչյուր պատվերին:

Բարձրորակ նյութեր, գունային զանազանություն, հետաքրքրիր դիզայներական լուծումներ, անհատական մոտեցում, ժամանակակից, ցանկացած տարածքին ու մտահաղացմանը համապատասխանող տեսք. այս ամենը դուք կարողեք գտնել պատվիրելով Ձեր կահույքը Շեն Տանիք ընկերությունում:



Արտադրամասը առաջարկում է նաև միջսենյակային ՄԴՖ-ից դռներ (Profilsan,Moldoor):