Մեր մասին


«Շեն Տանիք»-ը առաջատար ընկերություն է շինարարական շուկայում, որն արդեն 2 տասնյակից ավելի տարիներ ներկայանում է հայաստանյան շուկայում ալյումինե և մետաղապլաստե պրոֆիլներից պատրաստված եվրոչափանիշներին համապատասխանող պատուհաններով: Ընկերությունը ներմուծում է նաև բարձրակարգ գազի կաթսաներ, մարտկոցներ, չորանոցներ, ջրահեռացման և ջրամատակարարման խողովակներ, ունի կահույքի և ներկերի սեփական արտադրամասեր, շինանյութի խանութներ և ցուցասրահներ:
Նոր տեխնոլոգիաների արագ զարգացման հետևանքով ընկերությունը փորձում է քայլել ժամանակին զուգընթաց, այդ պատճառով «Շեն տանիք»-ը պարբերաբար իր աշխատակիցների համար կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ՝ արտերկրից հրավիրված բարձրակարգ մասնագետների մասնակցությամբ: Ընկերությունը մասնակցում է նաև արտերկրում կազմակերպվող տարբեր ոլորտային ցուցահանդեսներին՝ համաշխարհային նորարարություններին ծանոթանալու և տեղական շուկային դրանք ներկայացնելու նպատակով:

Պատմություն

«Շեն Տանիք» ընկերությունը գործում է 1995թ-ից: Տարիների ընթացքում ընդլայնելով արտադրական ծավալներն են ու տեսականին՝ մենք դարձել ենք հզոր և ճանաչված կազմակերպություն տեղական շուկայում:

Սկզբունքներ

Մեր գործունեությունը հիմնվում է առանցքային սկզբունքների վրա՝ արտադրանքի բարձր որակի ապահովում, անհատական մոտեցում յուրաքանչյուր հաճախորդին և նորարարությունների կիրառում:

Նպատակներ

Մենք նպատակ ունենք սպառողին մշտապես տրամադրել որակյալ արտադրանք, ներմուծել բարձրակարգ ապրանքներ և մատուցել անթերի ծառայություններ:

Ծառայություններ


Անվճար խորհրդատվություն

Մենք փորձում ենք հեշտացնել հաճախորդի աշխատանքը՝ տրամադրելով անվճար խորհրդատվություն: Մեր արհեստավարժ և գրագետ մասնագետների կողմից տրված խորհրդատվությունը տալիս է ճիշտ ընտրության հնարավորություն:

Չափագրում և նախագծում

Ջեռուցման համակարգերի, դռների և պատուհանների չափագրման և նախնական հաշվարկի շնորհիվ մեր հաճախորդին ենք առաջարկում օպտիմալ լուծումներ՝ կիրառելով ոլորտում ձեռք բերած մեր բազմամյա փորձը:

Տեղադրում
և մոնտաժ

Հոգալով Ձեր հարմարավետության մասին՝ մենք կատարում ենք տեղափոխման և տեղադրման աշխատանքներ՝ ապահովելով ձեռք բերված ապրանքների երկարակեցությունը և հետագա անխափան շահագործումը:

Սպասարկում և վերանորոգում

Մեզ համար չափազանց կարևոր է, որպեսզի մեր հաճախորդներն ամբողջությամբ գոհ մնան իրենց կատարած ընտրությունից: Այդ պատճառով առաջարկում ենք նաև երաշխիքային սպասարկման և վերանորոգման ծառայություններ:

Որակյալ արտադրանք
Ապահով ընտանիք

Շեն Տանիք

Բաժանորդագրվեք մեր լրահոսին

Գրանցվեք և տեղեկացեք մեր նորությունների մասին

Նորություններ


Բացվեց Շեն Տանիք 3-րդ խանութ-սրահը

Բացվեց Շեն Տանիք 3-րդ խանութ-սրահը

2019թ․ հունիսին Երևանի Դ. Անհաղթի 13/3 հասցեում իր դռները բացեց «Շեն Տանիք» 3-րդ խանութ-սրահը:

Ավելին
«Ուժային հնարք» ակցիա

«Ուժային հնարք» ակցիա

Հոկտեմբերի 27-ին Ազատության հրապարակում «Շեն Տանիք» ընկերությունը, որը գերմանական Veka ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, անցկացնում էր «Ուժային հնարք» խաղ-վիկտորինան։

Ավելին

Բոլոր նորությունները

ՓԱՍՏԵՐ

 

Կատարված նախագիծ

117

Գոհ հաճախորդ

5000

Գործընկեր

87

Գործընկերներ


Կապ


Գլխավոր գրասենյակ

ՀՀ. ք. Երևան, Գ. Նժդեհի 48/1

(+374 10) 444 200

(+374 99) 444 200

info@shentaniq.am


Խանութ-սրահ ՀՀ. ք. Երևան, Գ. Նժդեհի 28

(+374 10) 44 91 61

(+374 99) 44 91 61

Ցուցասրահ ՀՀ. ք. Երևան, Դ. Անհաղթի 13/3

Աշխատանքային ժամեր

Երկ. - Շբթ. 09:00 - 18:00

Կիր. Փակ է

Ուղարկել նամակ